пятница, 25 октября 2013 г.

Համբուրվեցի անծանոթ տղայի հետ

Բաժանումը սիրած մարդուց շատ ծանր է լինում: Ամեն տեղ նա է, մտքում, սրտում, հոգում: Ժամանակ է լինում չես ուզում ապրել գիտակցելով, որ գտել ես քո կեսին ու կորցրել: Նա քեզ առաջվա պես ձգում է թե հոգեպես, թե ֆիզիկապես: Թվում է ելք չկա: Բայց ժամանակը ամեն բան փոխում է… ամեն բան: 
Ճիշտ է հակառակ սեռի մեջ միշտ նրան ես փնտրում, համենատում, բայց ամեն դեպքում ժամանակն օգնում է ցավդ մոռանալ ու փորձել ամեն բան բորից սկսել: Բաժանումից հետո ավելի շատ ջերմության կարիք ունեի: 
Այն աղջկանից, ով միշտ ցանկանում էր ուշադրության կենտրոնում լիներ, ոչինչ չէր մնացել:Կարծես թաքնվում էի մարդկանցից, խուսափում  նրանց հետ խոսելուց: Վախենում էի հարցնեն`ինչպես է անձնական կյանքդ  և ես ինքս չգիտեի պատասխանը: Բաժանումից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Երբեն փակվում էի սենյակումս, բարձր երաժշտություն միացնում ու սկսում գոռալ,լացել: Գուցե այդպես փորձում էի սրտիցս հանել ցավը, այն ցավը, որը այնքան օտար էր ու այնքան հարազատ: 

Այդ ամբողջ ընթացքում ընկերուհիներս` Լիանան ու Ամին միշտ իմ կողքին են եղել: Մինչև մութն ընկնելը քայլում էինք, հետո գնում Ամիենց տուն: Առավետյան Ամին պահանջեց իր հետ դասի գնալ, չկտրվել դասերից: Խնդրեցի տաքսիով ինձ տուն ճանապարհել: 
Տաքսու վարորդը մի չսափրված տղա էր, արևային ակնոցներով, որն այդպես էլ չհանեց: Լսեցի, հեռախոսով ընկերուհու հետ էր խոսում: 
<< Աղջի, որ զանգում եմ վերցրա տռուպկեն: Չես լսում… վզիցդ կախի հեռախոսը>>: 
Երբ ավարտեց խոսակցությունը, ես փորձեցի բացատրել նրան,որ աղջկա հետ էդպես չեն խոսում: <<Դու քո ռամկեքի մեջ մնա: Ընդամենը պասաժիռ ես>>: 

Աչքերս լցվել էին: Տեսնելով թաց աչքերս՝ ժպտաց: Խնդրեց իր կողքը նստել: Չգիտեմ այդ պահին գուցե վիրավորվեցի,բայց մի բան ակնհայտ էր չէի ուզում մերժել: Նստեցի կողքին: Տաքսու վարորդին հատուկ վարքով հարցրեց անունս: Ամաչում էի… մոտ եկավ ու աստիճանաբար ավելի ու ավելի մոտ: Գուցե զգաց, որ վաղուց կարիք ունեի գուրգուրանքի, սիրո, ջերմության: Տարօրինակ էր, չէի կարողանում հեռու գնալ, բայց մի պահ ստափվեցի ու հետ քաշվեցի:Բայց այդ ամեն էլ չսթափեցրեց նրան: Բռնեց պարանոցիցս ու վայրենու պես մոտեցրեց իրեն: Ապա շուրթերը մոտեցրեց ականջներիս ու սկսեց ծանր, շատ ծանր շնչել: Այդ պահին ուզում էի աշխարհի ամենավատ աղջիկը լինել, թուլանալ: Կարծես նա լիներ: Զգացի ներկայությունը: Աչքերս փակեցի, ու խնդրեցի համբուրեր: Կրքոտ, շաատ կրքոտ համբուրվեցինք, ես քաշում էի նրա մազեր, նա նուրբ շոյում էր պարանոցս:
 Հանկարծակի հետ քաշվեց: Դա ինձ վիրավորեց: << Ապուշ եմ իսկական>>,-ասաց: 

Ամողջ ճանապարհին ոչինչ չխոսեց, դեմքիս անգամ չէր նայում: <<Դավաճան եմ?>>,-մտածում էի ես: Տեղ հասանք: << Իջի, բան պետք չի>>: 
Ամոթ էի զգում իմ այդ քայլիս համար: <<Դավաճան եմ?>>,-մտածում էի ես:  Այդ հարցը մինչև այսօր տալիս եմ ինքս ինձ: Գուցե դավաճան եմ, բայց նույնիսկ այդ պահին հոգով նրա հետ էի, նրա մոտ, նրա գրկում:

1 комментарий: