пятница, 25 октября 2013 г.

Համբուրվեցի անծանոթ տղայի հետ

Բաժանումը սիրած մարդուց շատ ծանր է լինում: Ամեն տեղ նա է, մտքում, սրտում, հոգում: Ժամանակ է լինում չես ուզում ապրել գիտակցելով, որ գտել ես քո կեսին ու կորցրել: Նա քեզ առաջվա պես ձգում է թե հոգեպես, թե ֆիզիկապես: Թվում է ելք չկա: Բայց ժամանակը ամեն բան փոխում է… ամեն բան: 
Ճիշտ է հակառակ սեռի մեջ միշտ նրան ես փնտրում, համենատում, բայց ամեն դեպքում ժամանակն օգնում է ցավդ մոռանալ ու փորձել ամեն բան բորից սկսել: Բաժանումից հետո ավելի շատ ջերմության կարիք ունեի: 
Այն աղջկանից, ով միշտ ցանկանում էր ուշադրության կենտրոնում լիներ, ոչինչ չէր մնացել:Կարծես թաքնվում էի մարդկանցից, խուսափում  նրանց հետ խոսելուց: Վախենում էի հարցնեն`ինչպես է անձնական կյանքդ  և ես ինքս չգիտեի պատասխանը: Բաժանումից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Երբեն փակվում էի սենյակումս, բարձր երաժշտություն միացնում ու սկսում գոռալ,լացել: Գուցե այդպես փորձում էի սրտիցս հանել ցավը, այն ցավը, որը այնքան օտար էր ու այնքան հարազատ: 

Այդ ամբողջ ընթացքում ընկերուհիներս` Լիանան ու Ամին միշտ իմ կողքին են եղել: Մինչև մութն ընկնելը քայլում էինք, հետո գնում Ամիենց տուն: Առավետյան Ամին պահանջեց իր հետ դասի գնալ, չկտրվել դասերից: Խնդրեցի տաքսիով ինձ տուն ճանապարհել: 
Տաքսու վարորդը մի չսափրված տղա էր, արևային ակնոցներով, որն այդպես էլ չհանեց: Լսեցի, հեռախոսով ընկերուհու հետ էր խոսում: 
<< Աղջի, որ զանգում եմ վերցրա տռուպկեն: Չես լսում… վզիցդ կախի հեռախոսը>>: 
Երբ ավարտեց խոսակցությունը, ես փորձեցի բացատրել նրան,որ աղջկա հետ էդպես չեն խոսում: <<Դու քո ռամկեքի մեջ մնա: Ընդամենը պասաժիռ ես>>: 

Աչքերս լցվել էին: Տեսնելով թաց աչքերս՝ ժպտաց: Խնդրեց իր կողքը նստել: Չգիտեմ այդ պահին գուցե վիրավորվեցի,բայց մի բան ակնհայտ էր չէի ուզում մերժել: Նստեցի կողքին: Տաքսու վարորդին հատուկ վարքով հարցրեց անունս: Ամաչում էի… մոտ եկավ ու աստիճանաբար ավելի ու ավելի մոտ: Գուցե զգաց, որ վաղուց կարիք ունեի գուրգուրանքի, սիրո, ջերմության: Տարօրինակ էր, չէի կարողանում հեռու գնալ, բայց մի պահ ստափվեցի ու հետ քաշվեցի:Բայց այդ ամեն էլ չսթափեցրեց նրան: Բռնեց պարանոցիցս ու վայրենու պես մոտեցրեց իրեն: Ապա շուրթերը մոտեցրեց ականջներիս ու սկսեց ծանր, շատ ծանր շնչել: Այդ պահին ուզում էի աշխարհի ամենավատ աղջիկը լինել, թուլանալ: Կարծես նա լիներ: Զգացի ներկայությունը: Աչքերս փակեցի, ու խնդրեցի համբուրեր: Կրքոտ, շաատ կրքոտ համբուրվեցինք, ես քաշում էի նրա մազեր, նա նուրբ շոյում էր պարանոցս:
 Հանկարծակի հետ քաշվեց: Դա ինձ վիրավորեց: << Ապուշ եմ իսկական>>,-ասաց: 

Ամողջ ճանապարհին ոչինչ չխոսեց, դեմքիս անգամ չէր նայում: <<Դավաճան եմ?>>,-մտածում էի ես: Տեղ հասանք: << Իջի, բան պետք չի>>: 
Ամոթ էի զգում իմ այդ քայլիս համար: <<Դավաճան եմ?>>,-մտածում էի ես:  Այդ հարցը մինչև այսօր տալիս եմ ինքս ինձ: Գուցե դավաճան եմ, բայց նույնիսկ այդ պահին հոգով նրա հետ էի, նրա մոտ, նրա գրկում:

четверг, 24 октября 2013 г.

Նա մնաց մեր երազներում

Ինա: Բարև Ձեզ: Ես Ինեսսան եմ: Աղջիկ, ով գուցե իր ամբիցիաներով ու աշխարհայացքով տարբերվում է շատ շատերից: Այդպիսի մարդկանց համար դժվար է ընկերներ գտնել, բայց ես գտել եմ նրանց իմ միակներին)). Ամին համակուրսեցիս է, ով գուցե արտաքինով շատերին նման, բայց մտածելակերպով ինձ պես տարբեր: Ամենահետաքրքիրն այն է, որ նրա կույս դիմակի տակ թաքնված մի աղջիկ է, ում պատկերացումներին չափ ու սահման չկա, Մեր միջի <<ամենախուժանը>>)). Իսկ Լիաննան՝ մյուս ընկերուհիս մի փոքր տարբերվում է մեզանից ավելի զուսպ է, ավելի լուրջ, բայց մի բան մեզ միավորում է`խենթությունը: Սիրում եմ նրանց հետ խոսել տարբեր թեմաներից, վիճել, նույնիսկ միմյանց հիմար, աննասուն անվանել և վերջում մոռանալ ու գրկախառնվել. Այսպիսին ենք մենք՝ եռյակս, միմյանցից շատ տարբեր և միևնույն ժանամակ շատ նման:

Լիաննա : Ես Լիանն եմ: Կյանքիս 10 տարները ԱՄՆ-ում եմ անցկացրել: Սովորել եմ տեղի Ինֆորմատիկայի քոլեջում:  Ընտանիքով վերադարձանք Հայաստան: Սկզբում դժվար էր, բայց հիմա ինձ լիովին ադապտացված եմ զգում, աշխատանք ունեմ, լավ ընկերուհիներ: Ունեմ 2 մտերիմ ընկերուհիներ: Առանց նրանց իմ առօրյան չեմ պատկերացնում: Մենք հանդիպում են, զավզակում, բամբասում, ջրիկություններ անում:

Ամի: Ես էլ Ամին եմ, 21 տարեկան: Լիանային վաղուց եմ ճանաչում: Արդեն 7 տարի: Ամառային ճամբարում եմ ծանոթացել: Առաջին բանը, որ գրավեց ինձ Լիաննայի մեջ իր համեստ արտաքինի տակ թաքնված կոկետությունն էր: Ինեսսան?  Ինեսսան իմ համակուրսեցին է: Մեզ մտերմացրեց այն փաստը որ նա մի քիչ տարած է)): Այժմ միասնին մագիստրատուրայում ենք սովորում: Միասին պատրաստվում ենք արտասահմանում շարունակել մեր ուսումը: Մենք չենք վախենում բարձրաձայնել մեր ցանկությունները: Շատ աղջիկներ ամաչում են կիսվել դրանց մասին անգամ իրենց ընկերուհիների հետ: Մեր գլխավոր խնդիրն էլ դա` երբ սիարահարվում ենք չենք կարողանում թաքցնել)):
Դե ինչ Բարի գալուս մեր բլոգ: Այսօր  ես ու Ինեսսան կպատմենք, թե ինչպես պատահեց, որ երկուսով հիվանդագին սիրահարվեցինք մեր դասախոսներից մեկին:

Ամի: Երկրորդ կուրսից սկսել էի մատների արանքով նայել դասերին: Հաճախ էի բացակայում: Երբ եղանակը լավն էր լինում Իննայի հետ որոշում էինք դասի չնստել և թափառել Երևանի փողոցներով:
Քաղաքագիտության դասաժամին երբեք չէինք նստել, չնայաց նրան որ կիասմյակն արդեն ավարտվում էր` 8 դասաժամ էր մնացել:

Ինա: Մի օր որոշեցինք նստել դասին բոլոր պարտքերս հանձնելու համար: Լսարան մտնելիս հանդիպեցինք մի համակրելի տղամարդու, ով գուցե արտաքինով այդքան էլ գեղեցիկ չէր, բայց միանգամից ուշադրություն էր գրավում: Պարզվեց մեր դասախոսն է: Ամբողջ դասին, ոչինչ չէինք խոսում ուղակի լսում ձայնը:
Շուտով խենթի պես սիրահարվեցինք: Երբեմն դասի ժամանակ պատկերացումներով հասնում էինք հեռու, շատ հեռու: Չգիտեմ ինչ էինք ուզում, բայց մի բան գիտեինք ուզում ենք սիրել ու սիրվել:

Ամի: Նա դարձավ մեր ուսանողական տարիների խենթ սերը: Նա թափթփված տեսք ուներ, փոքրիկ մորուք, որն ավելի գրգռիչ էր դարձնում նրա թաց շուրթեր: Լեզուն երբեք չէր սայթաքում: Այդ օրվանից սկսեցինք ոչ մի դասից չբացակայել: Ամեն ինչ անում էինք նրա դասին ակտիվ լինելու համար: Մեզ կոտրում էինք, բայց նա ուշադրություն չէր դարձնում:
Ուզում էի իր հետ աշխարհի ծայրը գնալ: Արդեն պատկերացնում էինք, թե ինչպես կարձագանքեն ծնողներս, երբ իմանան որ պատրաստ եմ 50 տարեկան մարդու հետ կյանք կապել, մոռանալ ամենքին ու ամենբան: Ամուսնացած էր: Ինչեր կանեի, որ այդպես չլիներ: Որ ազատ լիներ, որ կարողանայի գոնե գայթակղել: Երանի գոնե նկատվել, բայց ապարդյուն:

Ինա: Դարձանք նրա ստվերը: Ամեն տեղ հանդիպում էինք փնտրում, կամա թե ակամա: Անկախ տարիքից շատ կրքոտ էր: Այնքան կրքոտ, որ կողքով անցնելիս շունչներս պահում էինք, որ ոչինր չզգար:
Երբեմն ուզում էի մոտենալ, գրկել, համբուրել, սիրով զբաղվել, բայց այդքան համարձակ չէի:

Ամի: Կսպասեմ մինչև բոլոր կուրսեցինը դուրս գան: Կմոտենամ նրան ու չարաճճի աչքերով կնայեմ, ու կհամբուրեմ: << Չէէէ, ես ուզում եմ ոչ թե նրան համբուրել այլ ստիպել նրան իմ հետ սեռական հարաբերությու ունենալ>>-ասում էի ես ամեն անգամ նրան նայելիս: Եվ մենք հայտնվում էինք մեր երազներում: Այո, մեր ցանկութունները երազանքներ էին: Մենք երկուսս էլ գիտեինք, որ ոչ մի քայլ չէինք անելու նրան մոտ լինելու համար: Երանի մեր պատկերացումենրում ապրող աղջկա նման համարձակ լինեինք:

Ինա: Մի քանի օր էր, ինչ տարվել էի նրանուվ, բայց արդեն ամեն ինչ գիտեի նրա մասին, որտեղ է ապրում , ինչով է զբաղում, որտեղ է աշխատում, երբ է իջնում ընդմիջման: Իմ հիվանդութունն էր: Օրեր էին անցնում, ժամանակ եկավ, երբ փորձում էինք խուսափել նրանից, բայց ապարդյուն՝ մեր դասախոսն էր, ու ուզած, չուզած պետք է հանդիպեինք: Պահ էր գալիս չէինք դիմանում, ուզում էինք գոռալ, վայրենու պես հարձակվել և կծել թաց շուրթերը, ապա համբուրել անսափր դեմքը, պարանոցը: Չգիտենք ինչ անենք? Իսկ դուք ինչ կանեիք կսպանեիք ձեր մեջ այդ կիրքը, թե համարձակ կգտվեիք ու անկախ ամենինչից կտրվեիք ցանկությանը?

Ամի: Մի օր որոշեցինք մի համարձակ քայլ անել: Մի քանի դաս էր մնացել: Նախքան դասի սկսվելը իր սեղանին մի գրություն էինք գրել` <<Ուզում եմ քեզ>>: Երբ մտավ լսարան երազում էինք այդպիսի ապուշություն արած չլինեինք: Նա կարդաց: Ընդամենը մի ժպիտ: Մենք կարմրել էինք: Վստահ էինք, որ նա գիտի որ մենք ենք: Այդ 90 րոպեն շատ դանդաղ անցավ: Այդ օրը նրան վերջին անգամ տեսանք: Հաջորդ դասերին էլ չգնացինք` միայն քննությանը: Քննության ժամանակ նա չկար, ամբիոնից մի աղջիկ էր:

Ինա: Այժմ ոչնչի համար չեմ փոշմանում: Նա մեկն էր ում շնորհիվ ես շատ ու շատ զգացուղություններ ապրեցի: Երբեք չեմ մոռանա կիսաթեք ժպիտը, աչքերը, վարդագույն շուրթերը: Իմ երազանքների տղամարդը մնաց  իմ երազանքներում: