Դեռ իններորդ դասարան էի, երբ առաջին անգան զգացի, թե ինչ է սիրվելը: Նա իմ դասընկերն էր՝ մեր դասարանի միակ տղան, ում այդպես էր չկարողացա ճանաչել: Երբ մենակ էինք լինում, ես չէի կարողանոմ նույնիսկ ընդհանուր թեմա գտնել զրուցելու: Նա ինձ վանում էր, չնայած որ դասարանի աղջիկների սիրելին էր: Երևի տարբեր էինք, շատ տարբեր: Ավարտական դասարնում սկսեցի նկատել, որ նա իմ ստվերն է դարձել: Ամեն ուր ինձ հետ էր: Ճանապարհում էր ինձ տուն , անգլերենի և հայոց լեզվի պարապմունքի: Նվերներ, հետապնդումներ, խոստովանություններ, որոնք թվում է թե պետք է հաճելի լինեն, բայց ոչ այս պարագայում: Դպրոցն ավարտելուց հետո, նա անմջապես մեկնեց Զինված ուժեր` ծառայության:
2 տարի անընդհատ նամակներ, զանգեր: Գուցե անշնորհքություն էր, բայց արհամարհում էի նրա հետ կապված ամեն բան: Տհաճ էր: Յուրաքանչյուրդ էլ կհասկանա, ինչ զգացողություն է, երբ քեզ սիրում է մեկը, ով քո համար ոչ մի նշանակություն չունի և համոզված ես, որ երբևէ չի էլ ունենա: Նա իդեալական զուգընկեր կարող էր լինել: Իմ հանդեպ շատ ուշադիր էր, միշտ պատրաստ էր ինձ լսել ու աջակցել: Մի անագամ շատ կոպիտ խոսեցի հետը: Հույս ունեի, որ երբեք էլ ինձ չի անհանգստացնի: Բայց դա նրան չէր մտահոգում:
Ծառայությունն ավարտեց և սկսվես իմ << դժոխային>> օրերը: Նա համալսարանի դիմաց ժամերով ինձ էր սպասում: Նորից նույն հետապնդումները, նույն բառերը, նույն դեմքի արտահայտությունը: Մոտենում էր ինձ, խնդրում, որ զրուցենք:
Շատ լավ եմ հիշում այդ օրը: Մենակ չէր եկել, մի տղայի հետ էր ում ես առաջ չէի հանդիպել: Նա շատ տղամարդկային էր, բարձրահասակ, ուղիղ մեջքով, լայն թիկունքով: Ընկերուհուս՝ Իննայի հետ դուրս եկա համալսարանից և միանգամից նկատեցի նրա հետ եկած տղային: <<ԻՆ, Ին աջ նայիր. Ես սիրահարվեցի:>> Ամեն անգամ նույն բառերն էինք ասում հմայիչ տղա տեսնելիս: Հետո այդ տղան մոտեցավ մեզ, իսկ նրա հետևից դասընկերս: Պարզվեց ընկերներ են՝ շատ մոտ ընկերներ:
Մի պահ շունչ քաշեցի և մտածեցի,- << Դու իմն ես լինելու անկախ հանգամանքներց>>: Ամբողջ ճանապարհին խոսում էի, փորձելով գրավել նրա ուշադրությունը: Դասընկերս զարմացել էր, երբեք ինձ այպես չէի պահել: Իսկ Իննան անընդհատ ասում էր, որ սթափվեմ, քանզի ամեն բան հասկացել էր: Քայլեցինք դեպի կանգառ, սակայն դասընկերս առաջարկեց մի տեղ գնալ: Ձայնս դողում էր: << ես, ես չգիտեմ>>: Ես զգում էի նրա հմայիչ ընկերոջ հայացքը դեպի ինձ: Նայեցի նրա աչքերին:Հայացքն իջեցրեց գետնին, հետո նորից ինձ նայեց` շատ ուշադիր, կարծես փորձում էր թափանցել իմ մեջ: Շունչս կտրվում էր: Միշտ մերժել եմ, բայց այս անգամ համաձայնեցի: 4-ով էինք և դա ինձ սփոփում էր: Գնացինք մոտակա սրճարաններից մեկը: Դիմացս էր նստել: Ես և Իննան փորձում էինք ինչ որ կոնտակտի մեջ մտնել նրա հետ: Կատակներ էինք անում, փորձում ուշադրություն գրավել: Ոտքերով անընդհատ շոյում էի ոտքերը, երբ նայում էր ինձ ուղղակի ժպտում էի ու աչքով տալիս, կարծես ոչինչ չի էլ եղել: Համոզված եմ, որ մի պահ մտածել է, որ իրեն է թվում: Այն ընդացքում երբ ես տարվել էի այդ հմայիչ երիտասարդով , երկրպագուս հասցրեց պատմել , որ զորացրվեուց հետո ընդունվել է համալսարան և, որ Սարգիսը իր կուսեցին է: Երբ դուրս էինք գալիս, մի պահ շրջվեցի և որսացի հայացքը: Նա ինձ հայացքով մերկացնում էր, և դա ինձ խելքահան էր անում: երբ արդեն դուրս էինք գալիս սրճարանից, աչքիցս չվրիպեց նրա ձիգ ու գրավիչ հետույքը: Չդիմացա: Իբր պատակահան հպվեցի: Կարծես նա հասկացավ իմ մտադրությունները: Ես երջանիկ էի, նա նկատեց իմ ցանկությունները: Այդպես բաժանվեցինք:

Հաջորդ օրը դասի ժամանակ երազում էի նորից տեսնել նրան: Իննան խոստացել էր, որ մի բան կանի, որ մենակ մնանք եվ նա իր խոսքի տերը եղավ: Այս անգամ գնացինք pub: Իննան ասաց, որ վատ է զգում և խնդրեց դասընկերոջս իր հետ դուրս գալ: Մենակ մնացինք: Մութ էր: Կողքին նստեցի: Առաջ երբեք այդքան համարձակ չէի եղել, երևի պատճառը մինչև ականջներս սիրահարված լինելն էր: Գրկեցի բարակ իրանը ու զգացի, որ նրան դուր եկավ: Մենք շատ մոտ էինք իրար : Զգում էի թե ինչպես են մեր շուրթերը ինքնաբերաբար մոտենում իրար: Նա ետ քաշվեց և համբուրփց միայն այտս: << Կներես, բայց դու իմն ես լինելու>> ասացի: Ոչինիչ չասաց:
Այդ օրվանից հետո, ես էլ նրան չտեսա: Դասընկերս մենակ էր լինում: Հրավիրում էր մեզ տարբեր տեղեր, բայց ես քաղաքավարի մերժում էի: Չգիտեի ինչ անել: Շատ էի կարոտում նրան: Որոշեցի ֆեյսբուքով գտնել նրան և ասել թե ինչքան եմ նրան կարոտել: Դասընկերոջս ընկերներում գտա Սարգիսի ֆեյսբուքյան էջը: Բոլոր նկարներում մի աղջկա հետ էր: Աղջիկը նրա կինն էր: Այսպես ավարտվեց ամեն բան: Մինչև այսօր անցորդների մեջ նրան եմ փնտրում: Գուցե մի օր կհանդիպեմ մեկին, ով քիչ թե շատ նմամ կլինի նրան՝ իմ տղամարդուն:






